Գլուխ 2 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Հոդված 11. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 11. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Արհեստակցական միության վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը) իրականացվում է նրա բարձրագույն մարմնի որոշմամբ` օրենքով և նրա կանոնադրությամբ սահմանված կարգով:
Արհեստակցական միության վերակազմավորում չի թույլատրվում:
Արհեստակցական միության լուծարումը տեղի է ունենում օրենքով և արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով ու դեպքերում: