Գլուխ 4 · ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 18. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ և ՏԱՐԱԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 18. ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ և ՏԱՐԱԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Արհեստակցական միությունն իր կանոնադրական խնդիրներն իրագործելու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունի պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից ստանալ ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք չհամարվող տեղեկություններ:
Արհեստակցական միությունն իրավունք ունի իր գործունեությունը լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով կամ այդ նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունենալ լրատվության միջոցներ: