Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 8. Լիցենզավորումը և ապահովագրությունը ավտոմոբիլային տրանսպորտում
Հոդված 8. Լիցենզավորումը և ապահովագրությունը ավտոմոբիլային տրանսպորտում
1. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներն իրականացվում են լիցենզիայի հիման վրա՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտում փոխադրողները պարտավոր են ապահովագրել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: