Հոդված 9. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները
Հոդված 9. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները
1. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումները (ուղևորափոխադրումները) իրականացվում են`
ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային տաքսիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով ավտոբուսներով կամ զբոսաշրջային ավտոբուսներով կամ թեթև մարդատար ավտոմոբիլներով.
բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով.
գ) ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի տեխնիկական պայմաններով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով վերասարքավորված բեռնաուղևորատար ավտոմոբիլներով:
2. Ուղևորափոխադրումների երթուղային ցանցը ձևավորվում է երթուղիների կազմակերպման միջոցով: Երթուղիները, ըստ աշխատանքային ռեժիմի, կազմակերպվում են մշտական, լրացուցիչ, սեզոնային, հատուկ և ժամանակավոր, ըստ երթևեկության ռեժիմի` սովորական, կիսաճեպընթաց և ճեպընթաց ռեժիմով:
Ուղևորափոխադրումները, ըստ վարչական տարածքի հատկանիշի, կազմակերպվում են ներհամայնքային, ներմարզային, միջմարզային, միջպետական, ըստ կազմակերպման բնույթի` կանոնավոր և ոչ կանոնավոր, ըստ նշանակության` ընդհանուր օգտագործման, զբոսաշրջային և հատուկ սկզբունքներով:
3. Միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային փոխադրումների կազմակերպման ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքով միկրոավտոբուսային փոխադրումների համար սահմանված այլ պահանջներին համապատասխան:
(9-րդ հոդվածը փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն, լրաց. 08.12.23 ՀՕ-390-Ն, 22.12.23 ՀՕ-8-Ն)