Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-05-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 9. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

գործել է մինչև 2022-05-22Բացել ARLIS-ում

Հոդված 9. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

1. Ուղևորների և ուղեբեռի փոխադրումները (ուղևորափոխադրումները) իրականացվում են`

ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային տաքսիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով ավտոբուսներով.

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով.

գ) ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի տեխնիկական պայմաններով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված կարգով վերասարքավորված բեռնաուղևորատար ավտոմոբիլներով:

2. Ուղևորափոխադրումների երթուղային ցանցը ձևավորվում է երթուղիների կազմակերպման միջոցով: Երթուղիները, ըստ աշխատանքային ռեժիմի, կազմակերպվում են մշտական, լրացուցիչ, սեզոնային, հատուկ և ժամանակավոր, ըստ երթևեկության ռեժիմի` սովորական, կիսաճեպընթաց և ճեպընթաց ռեժիմով:

Ուղևորափոխադրումները, ըստ վարչական տարածքի հատկանիշի, կազմակերպվում են ներհամայնքային, ներմարզային, միջմարզային, միջպետական, ըստ կազմակերպման բնույթի` կանոնավոր և ոչ կանոնավոր, ըստ նշանակության` ընդհանուր օգտագործման, զբոսաշրջային և հատուկ սկզբունքներով:

3. Միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային փոխադրումների կազմակերպման ընդհանուր, ինչպես նաև սույն օրենքով միկրոավտոբուսային փոխադրումների համար սահմանված այլ պահանջներին համապատասխան:

(9-րդ հոդվածը փոփ. 08.02.18 ՀՕ-106-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։