Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-02-ից մինչև 2023-12-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

գործել է մինչև 2023-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների և բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսները և ավտոբուսները, ինչպես նաև թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող, ներառյալ՝ կցորդի կամ կիսակցորդի միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆով, բացառությամբ՝

1) «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների.

2) միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 50 կմ-ը.

3) 40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը գերազանցելու տեխնիկապես հնարավորություն չունեցող ավտոտրանսպորտային միջոցների.

4) պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից կամ նրանց պատկանող տրանսպորտային միջոցների․

5) 10-17 նստատեղ (ներառյալ՝ ավտովարորդի) ունեցող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են բացառապես ոչ առևտրային նպատակներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար.

6) ոչ առևտրային նպատակներով մարդասիրական օգնության համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են արտակարգ իրավիճակների դեպքում կամ փրկարարական աշխատանքներ իրականացնելիս.

7) վթարային կամ բժշկական նպատակներով օգտագործվող մասնագիտացված ավտոտրանսպորտային միջոցների.

8) ավտոտրանսպորտային միջոցների, որոնք տեխնիկական զարգացման, վերանորոգման կամ պահպանման նպատակներով ենթարկվում են ավտոճանապարհային փորձարկումների, ինչպես նաև նորաստեղծ կամ վերակառուցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնք դեռևս չեն հանձնվել շահագործման․

9) ոչ առևտրային նպատակներով ապրանքների փոխադրման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների կամ համակցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան․

10) մշակութային արժեք ներկայացնող ավտոտրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար․

11) կոյուղու, ջրհեղեղից պաշտպանության, ջրի, գազի և էլեկտրականության հետ կապված ծառայությունների, մայրուղիների պահպանման և հսկողության, աղբի հավաքման և վերացման, հեռագրային և հեռախոսային ծառայությունների, փոստային առաքանու փոխադրման, ռադիոյի ու հեռուստատեսության հեռարձակման և ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդիչների և ընդունիչների հայտնաբերման նպատակով օգտագործվող, ինչպես նաև կրկեսի և զվարճանքի պարագաներ փոխադրող տրանսպորտային միջոցների.

12) տրանսպորտային միջոցների, որոնք օգտագործվում են գյուղատնտեսությամբ կամ այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից իրենց անձնական ձեռնարկատիրական գործունեության նպատակներով բեռնափոխադրումների համար՝ ընկերության հիմնական վայրից մինչև 100 կմ շառավղի սահմաններում:

4. Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները և ավտովարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության և ավտովարորդի, իսկ ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված թվային տախոգրաֆների ստուգաչափում իրականացնող արհեստանոցները՝ արհեստանոցի քարտեր, որոնց ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5․ Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

6․ Թվային տախոգրաֆով կահավորված ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն թվային տախոգրաֆից և տախոգրաֆի քարտերից ներբեռնված բոլոր տվյալների պահպանումը գրառումից հետո առնվազն 12 ամիս և տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից պահանջի դեպքում տրամադրեն տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։

(7-րդ հոդվածը խմբ. 16.12.16 ՀՕ-17-Ն, լրաց. 16.09.20 ՀՕ-420-Ն, խմբ., լրաց. 30.07.21 ՀՕ-314-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։