Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-05-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկման իրավունքից զրկելը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկման իրավունքից զրկելը

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասում նշված համապատասխան մարմնի որոշմամբ` վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացմամբ և մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ:

2. Երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք են`

ա) մրցույթին մասնակցության համար սահմանված պայմանների խախտումը կամ դրանց գնահատված ցուցանիշների նվազումը այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն էր ստացել մրցույթից հետո իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ.

բ) փոխադրումներն իրականացնող կազմակերպության ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումի բացակայությունը.

գ) կազմակերպության լուծարումը կամ զրկումը ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու իրավունքից.

դ) հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարումը, մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները և վերջնակետի (սկզբնակետի) խախտումները.

ե) երթուղու սպասարկման ընթացքում մրցույթում առաջարկված և մրցութային հանձնաժողովի ընդունած փոխադրավարձից բարձր փոխադրավարձով փոխադրումների կատարումը.

զ) սույն օրենքի 11-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված համապատասխան մարմնի հետ կնքած պայմանագրում նշված այլ պայմանների խախտումները, ներառյալ` բնապահպանական նորմերն ու պահանջները.

է) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանված նորմատիվների գերազանցումը:

Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններին սույն մասի «ա», «բ», «դ», «ե», «զ», «է» կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինը նախազգուշացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կողմից խախտումը հայտնաբերվելու օրվանից հետո` 5-օրյա ժամկետում:

Նախազգուշացումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, խախտումը չվերացնելու, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:

Սույն մասի «գ» կետում նշված դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից խախտումը հայտնաբերվելու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում:

Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը անհրաժեշտության դեպքում երթուղու սպասարկումը ժամանակավորապես, բայց ոչ ավելի վեց ամսից, կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով: Նշված դեպքերում պայմանագիրը կնքվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասում նշված մարմնի և անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպության միջև:

3. Խախտման վերաբերյալ նախազգուշացումը և երթուղու սպասարկման իրավունքից զրկման որոշումը ստանալուց հետո կազմակերպությունն իրավունք ունի վիճարկելու դրանք և կարող է բողոքարկել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։