Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-05-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 18. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորության կազմակերպումը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորության կազմակերպումը

1. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում ուղևորների նստեցումը կատարվում է ընդհանուր հերթակարգով:

2. Չզբաղեցված տաքսին կարող է կանգնել և ուղևորի նստեցում կատարել ճանապարհափողոցային ցանցի թույլատրելի տեղերում, տաքսամոտորային կանգառների առկայության դեպքում` այդ կանգառներից 200 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:

3. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում տաքսուց մի քանի անձանց միաժամանակ օգտվելը թույլատրվում է հերթակարգի առաջին ուղևորի համաձայնության, իսկ շարժման մեջ գտնվող ազատ նստատեղերով տաքսուց օգտվելը` միայն տաքսու մեջ գտնվող ուղևորի (ուղևորների) համաձայնության դեպքում:

4. Տաքսու ուղեսրահում դռների բացումը, դռների ապակիների իջեցումը թույլատրվում են ուղևորների և ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Գազաբալոնային համակարգով կահավորված ավտոմոբիլներում և «ունիվերսալ» թափքով ավտոմոբիլների լրացուցիչ նստոցներում ծխելն արգելվում է:

5. Պատվերների ընդունման, ավտոմոբիլների տրամադրման կարգը և փոխադրման սակագները սահմանում են փոխադրողները: Փոխադրողը պարտավոր է ապահովել պատվիրատուի տեղեկացումը մատուցվող ավտոմոբիլի դասի, կահավորման և փոխադրման պայմանների մասին, պատվիրված ժամին և տեղում պատվերի կատարումը:

Անկախ ուղևորների թվից և փոխադրվող ուղեբեռի ծավալից` ուղևորության համար վճարումը կատարվում է ուղեբեռի բեռնաթափումից հետո: Վճարումից հրաժարվելու դեպքում գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնողն ուղևորի պահանջով պարտավոր է ապահովել փոխադրավարձի վճարումը հավաստող փաստաթղթի հանձնումը:

Պատվերի և ուղևորության համար վճարումը կատարվում է կանխիկ` սահմանված սակագնով կամ տաքսամետրի ցուցմունքով:

Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից կարող է գանձվել սպասարկող կազմակերպության արտադրական բազայից մինչև տրամադրման կետ և վերադարձի կատարած փաստացի վազքի համար` սահմանված սակագներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Ոչ ավտովարորդի մեղքով, ինչպես նաև ուղևորի պահանջով ուղևորին պայմանավորված վայր չհասցնելու դեպքում վճարումը կատարվում է ուղևորության դադարեցման պահի վիճակով: Ավտոմոբիլի անսարքության դեպքում տաքսի ավտոմոբիլի վարորդը պետք է ապահովի ուղևորի արագ հասցնելը պայմանավորված վայր կամ ուղևորատար տրանսպորտի մոտակա կանգառ, որի համար վճարում է ուղևորը:

7. Տաքսի վարձած ուղևորի համաձայնությամբ նույն ուղղությամբ այլ ուղևորների նստեցման դեպքում յուրաքանչյուր ուղևորից ուղևորության վճարը գանձվում է ըստ երթևեկության հեռավորության:

8. Մարդատար տաքսի-ավտոմոբիլներով փոխադրումը պետք է իրականացվի երթևեկության համար թույլատրելի ամենակարճ ուղեգծով, եթե ուղևորն այլ ուղեգծով երթևեկելու ցանկություն չի հայտնել:

(18-րդ հոդվածը փոփ. 07.04.09 ՀՕ-90-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։