Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2025-12-26։Բացել գործող տեքստը
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԳլուխ 11 · ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 107. Ստորաբաժանման հրամանատարի գործունեությունը

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 107. Ստորաբաժանման հրամանատարի գործունեությունը

1. Հրամանատարը պատասխանատու է ենթակա ստորաբաժանման մշտական պատրաստականության, ստորաբաժանումում բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության և անձնակազմի պատրաստականության, ստորաբաժանման ճիշտ կիրառման և առաջադրված խնդիրների հաջող կատարման համար:

2. Հրամանատարը պարտավոր է`

1) ժամանակին ընդունել որոշումներ.

2) խնդրադրել ենթականերին.

3) կազմակերպել փոխգործողությունը և համակողմանի ապահովումը.

4) առաջադրված խնդիրների կատարման ժամանակ հմուտ ղեկավարել ստորաբաժանումը:

3. Հրամանատարը կառավարումն իրականացնում է անձամբ, շտաբի, տեղակալների և ծառայությունների պետերի միջոցով:

4. Հրամանատարը պետք է մշտական կապի մեջ լինի ենթակա ստորաբաժանումների հետ, հսկի խնդիրների կատարման ընթացքը և ցույց տա անհրաժեշտ օգնություն:

5. Հրամանատարը պետք է իմանա ենթակա ստորաբաժանումների գտնվելու վայրը, առաջադրված խնդիրները, ստորաբաժանումների հնարավորությունները, ապահովվածությունը:

6. Առաջադրված խնդրի լուծման որոշիչ պահին հրամանատարը պետք է գտնվի փրկարարական աշխատանքների կատարման կարևորագույն հատվածում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։