ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 4 · ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԳՆԱՊ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 57. Տագնապի տեսակները
Հոդված 57. Տագնապի տեսակները
1. «Տագնապ» ազդանշանով ստորաբաժանման հավաքն անցկացնում են լիազոր մարմնի ղեկավարը, Փրկարար ծառայության տնօրենը և նրա լիազորած անձը, տեսչական ստուգման եկած հրամանատարը` իրենց տրված իրավասությունների շրջանակներում:
2. Տագնապը լինում է մարտական և ուսումնական:
3. Տագնապի հայտարարման և անձնակազմի գործողությունների կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
(հոդվածը 02.10.25 ՀՕ-320-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը)
(02.10.25 ՀՕ-320-Ն օրենքն ունի անցումային դրույթ)