Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-25-ից մինչև 2022-07-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

գործել է մինչև 2022-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ճանաչումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում`

1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար.

3) Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն: Սույն կետի հիմքով անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի ճանաչելու գործընթացն իրականացնում են՝ անձի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:

(10-րդ հոդվածը փոփ. 18.11.97 ՀՕ-157, խմբ. 12.10.99 ՀՕ-5, 20.03.01 ՀՕ-157, փոփ. 20.03.02 ՀՕ-313, 18.11.03 ՀՕ-33-Ն, 26.02.07 ՀՕ-75-Ն, 06.04.10 ՀՕ-34-Ն, 08.12.11 ՀՕ-319-Ն, 20.05.13 ՀՕ-58-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-33-Ն, լրաց., փոփ. 06.12.17 ՀՕ-251-Ն, 08.12.21 ՀՕ-393-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։