Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-25-ից մինչև 2022-07-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման և դրանց քննարկման կարգը

գործել է մինչև 2022-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 29. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերով դիմումների, միջնորդությունների ներկայացման և դրանց քննարկման կարգը

Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները, միջնորդությունները և համաձայնությունները ներկայացվում են գրավոր: Սույն օրենքի 11-րդ, 12.1-ին, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով պահանջվող համաձայնություններն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում դրանց վրա անձանց ստորագրության իսկությունը վավերացվում է օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու մասին դիմումները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին մուտքագրվելու օրվանից սկսած՝ իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում անձի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ գործերը քննարկվում են վեցամսյա ժամկետում: Դիմումը մերժելու կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու պարագայում անձի քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում կրկին կարելի է դիմել մերժման օրվանից մեկ տարի հետո՝ սույն օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված համաձայնությունը ներկայացնելու պարտավորությունը կրում է տվյալներ ստանալու նպատակով հարցմամբ դիմողը:

(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.13 ՀՕ-74-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն, 08.12.21 ՀՕ-393-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։