Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-17-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 16. Խախտման համար պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Խախտման համար պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները

(վերնագիրը խմբ. 16.11.22 ՀՕ-434-Ն)

1. Պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, տալու բացատրություններ և ներկայացնելու ապացույցներ։

2. Խախտման մասին գործը քննվում է քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասնակցությամբ: Պատշաճ ծանուցված վարչական վարույթի մասնակիցների չներկայանալու դեպքում գործը կարող է քննվել և որոշում կայացվել նրանց բացակայությամբ։

(16-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-367-Ն, խմբ. 16.11.22 ՀՕ-434-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։