Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը
Հոդված 4. Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը
Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ կատարելու համար կարող են կիրառվել`
ա) տուգանքի նշանակում.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում.
գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:
Սույն օրենքի սահմաններում տույժ նշանակելն իրավախախտում կատարած իրավաբանական անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարման համար նշանակվել է տույժ: