Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-06-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 16. Անվտանգության միջոցի կատարման ապահովումը

գործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 16. Անվտանգության միջոցի կատարման ապահովումը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված անվտանգության միջոցի կատարումն ապահովում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան բժշկական հաստատության գործունեության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:

2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Անվտանգության միջոց նշանակելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ: Վերահսկողության սկիզբը հաշվվում է պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու պահից:

4. Պրոբացիայի շահառուի կողմից առաջին անգամ անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում տարածքային մարմինն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

5. Անվտանգության միջոցներ նշանակելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:

6. Պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայրը՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմում է արձանագրություն:

7. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:

8. Պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր կամ այն վայրը, որտեղ անձին արգելված է այցելել, դատարանի կողմից պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դատական ակտի պահանջների կատարման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

9. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի պահանջները պարտադիր են պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինների, կազմակերպությունների, աշխատավայրի, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մարմնի կամ կազմակերպության, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայրի վարչակազմի, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերի համար, որտեղ դատարանի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել:

10. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված մարմինները պրոբացիայի ծառայողի վկայականի ներկայացման դեպքում պարտավոր են ապահովել վերջինիս ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

11. Անվտանգության միջոց կիրառելու մասին դատական ակտի հիման վրա պրոբացիայի շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառման իրականացման վայր մուտքը և ելքն արգելելու կամ պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին:

12. Դատական ակտի հիման վրա անվտանգության միջոցների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

13. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում տարածքային մարմինը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում դատական ակտի հիման վրա կիրառվող սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, խախտման մասին անհապաղ հայտնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ այլ համապատասխան մարմիններին և իր իրավասությունների սահմաններում աջակցում նրանց, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով միջնորդություն ներկայացնում դատարան՝ անվտանգության միջոցը փոխելու վերաբերյալ:

14. Անվտանգության միջոցի կիրառման ավարտից կամ դադարեցվելուց հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է տեղեկանք անվտանգության միջոցի կիրառման ավարտի կամ դադարեցման մասին և այդ մասին հայտնում է դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան բժշկական կազմակերպության վարչակազմ կամ այլ հաստատություն, իսկ անձնական գործն արխիվացվում է:

15. Դատական ակտով սահմանված կոնկրետ սահմանափակումների վերաբերյալ կազմվող հաշվետվության, պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ ծրագրի իրականացման վայր մուտքը և ելքը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների և պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է համապատասխան նախարարը:

(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։