Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-06-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ, ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հոդված 23. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից խորհրդատվական զեկույցներ տրամադրելը

գործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 23. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի ծառայության կողմից խորհրդատվական զեկույցներ տրամադրելը

1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույց տրամադրում է պրոբացիայի շահառուի մշտական բնակության վայրի պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (սույն գլխում այսուհետ` տարածքային մարմին), իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ համապատասխան դատարանի դատական տարածքում գտնվող կամ պատժի կրման վայրի տարածքային մարմինը:

2. Դատարանի պահանջի հիման վրա տարածքային մարմինը դատվածությունը հանելու վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական զեկույց: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կամ դատարանի պահանջի հիման վրա տարածքային մարմինը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական զեկույց:

3. Խորհրդատվական զեկույց տրամադրելու համար տարածքային մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, կապ է հաստատում և հանդիպում նրա հետ, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում է անձնական գործին և կազմում է պրոբացիայի շահառուի անձնական գործը:

4. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում խորհրդատվական զեկույց պահանջած մարմին:

5. Պրոբացիայի ծառայողը տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, անձնական գործի, պրոբացիայի շահառուի, նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների հետ հանդիպումների, հարցումների արդյունքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկությունների, ինչպես նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողների և այլ անձանց տրամադրած տվյալների հիման վրա կազմում է խորհրդատվական զեկույց և ներկայացնում խորհրդատվական զեկույց պահանջած մարմին:

6. Պրոբացիայի շահառուն սեփական նախաձեռնությամբ կարող է իր վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ներկայացնել խորհրդատվական զեկույցում ներառելու նպատակով:

7. Խորհրդատվական զեկույցի մեջ նշվում են պրոբացիայի շահառուի՝

1) անունը, ազգանունը, հայրանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարին.

3) անձի սոցիալ-հոգեբանական բնութագիրը.

4) աշխատունակությունը, աշխատանքային ստաժը և զբաղմունքի տեսակը.

5) կրթությունը.

6) առողջական վիճակը.

7) սոցիալական, գույքային դրությունը.

8) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

9) բնակության մշտական վայրի առկայությունը.

10) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

11) արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը.

12) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

13) քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը, աշխատանքային գործունեությունն ու մասնակցությունը մշակութային, կրթական միջոցառումներին.

14) ուղղմանը և վերասոցիալականացմանը վերաբերող տվյալներ.

15) այլ հանգամանքներ:

8. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցի կազմման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

(23-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։