Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-06-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 22. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման կատարման առանձնահատկությունները

գործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 22. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման կատարման առանձնահատկությունները

1. Դատական ակտով սահմանված կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման մասին դատական ակտի կատարման ընթացքում պրոբացիայի ծառայողը կարող է կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին պրոբացիայի շահառուի ներգրավվման տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան:

2. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին ներգրավման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին պրոբացիայի շահառուի ներգրավման իրականացումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում դատարան:

3. Կրթական, մշակութային, մարզական կամ այլ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության այլ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։