Գլուխ 5 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 17. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կատարման առանձնահատկությունները
Հոդված 17. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կատարման առանձնահատկությունները
1. Դատական ակտով կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և հաղորդում ներկայացնում դատախազություն:
2. Դատական ակտով կիրառված որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի շահառուի կողմից խախտելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան: