Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-06-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ, ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հոդված 27. Հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 27. Հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առանձնահատկությունները

1. Հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու մասին տեղեկացնում է նրա բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխայի դաստիարակության և խնամքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով:

2. Պրոբացիայի շահառուի աշխատանքի տեղավորվելու դեպքում պրոբացիայի ծառայողը պատշաճ ծանուցում է ուղարկում նրա աշխատավայրի վարչակազմ: Պրոբացիայի ծառայողն աշխատանք ունեցող պրոբացիայի շահառուներից կարող է պահանջել տեղեկանք աշխատանքի վայրից:

3. Եթե հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող պրոբացիայի շահառուն խուսափում է երեխայի դաստիարակությունից և խնամքից, ապա պրոբացիայի ծառայողը համապատասխան խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում պրոբացիայի շահառուին գրավոր նախազգուշացնում է պատժի կրման հետաձգումը վերացնելու հնարավորության մասին: Պրոբացիայի շահառուն երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափող է համարվում, եթե, պաշտոնապես չհրաժարվելով երեխայից, նրան թողնում է ծննդատանը կամ հանձնում է մանկատուն կամ հակաբարոյական ապրելակերպ է վարում և չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ ու խնամքով կամ մեկ ամսից ավելի ժամկետով երեխային թողնում է ազգականների կամ այլ անձանց մոտ և անձամբ չի զբաղվում նրա դաստիարակությամբ կամ կատարում է այլ գործողություններ, որոնք վկայում են երեխային դաստիարակելուց խուսափելու մասին:

4. Եթե նախազգուշացում հայտարարվելուց հետո պրոբացիայի շահառուն շարունակում է խուսափել երեխայի դաստիարակությունից և խնամքից կամ պաշտոնապես հրաժարվել է երեխայից կամ տարածքային մարմնի պահանջով երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայանում տարածքային մարմին, ապա տարածքային մարմինն այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրման հետաձգումը վերացնելու և դատական ակտով կիրառված պատիժը կատարելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

5. Միջնորդությանը կցվում են պատժի կրման հետաձգման մասին դատական ակտի պատճենը, երեխայի դաստիարակությունից և խնամքից խուսափելը հիմնավորող փաստաթղթերը, աշխատանքի և բնակության վայրերից բնութագրերը կամ դրանց պատճենները:

6. Վերահսկողության ընթացքում, հաշվի առնելով պրոբացիայի շահառուի վարքագիծը, կատարած հանցանքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը և պատժի չկրած ժամկետը, պրոբացիայի ծառայողը պատժի չկրած մասից պրոբացիայի շահառուին ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

7. Երեխայի երեք տարին լրանալու կամ նրա մահվան կամ անձին ծնողական իրավունքներից զրկելու կամ հղիության ընդհատման կամ երեխային խնամքի հաստատություն հանձնելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և պատժի կրումից ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի չկրած մասը կրելու ուղարկելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան:

8. Եթե պրոբացիայի շահառուն խուսափում է դատական ակտով իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք կամ փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար պատասխանատվության չի ենթարկվել կամ քրեական պատասխանատվությունից չի ազատվել, ապա պրոբացիայի ծառայողը դեպքի ի հայտ գալու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին կազմում է արձանագրություն և հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտը վերացնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։