Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 26. Ըստ էության փորձաքննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Ըստ էության փորձաքննությունը

1. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտի փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինն ստուգում է՝

1) սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերի առկայությունը.

2) գրանցման դեմ ներկայացված առարկությունները։

2. Ելնելով փորձաքննության արդյունքներից՝ պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման կամ հայտի մերժման մասին։ Որոշման մասին ծանուցվում է հայտատուն։

3. Հայտի փորձաքննությունն անցկացվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում։

(26-րդ հոդվածը փոփ. 28.09.16 ՀՕ-147-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։