Հոդված 30. Պետական գրանցամատյանները
Հոդված 30. Պետական գրանցամատյանները
1. Պետական լիազոր մարմինը վարում է պահպանվող աշխարհագրական նշումների, պահպանվող ծագման տեղանունների և պահպանվող երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյանները։
2. Պետական գրանցամատյաններում մուտքագրվում են այն տվյալները, որոնք նախատեսված են սույն օրենքով և կառավարության կողմից։ Պետական գրանցամատյանում մուտքագրված ցանկացած գրառում կամ փոփոխություն հրապարակվում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։
3. Պետական գրանցամատյանները բաց են հանրության համար։
4. Պետական լիազոր մարմինը ցանկացած անձի դիմումի հիման վրա և օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով կառավարության սահմանած կարգով երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղվածքներ է տրամադրում պետական գրանցամատյաններից։
(30-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-147-Ն)