Հոդված 35. Ֆիրմային անվանումների հետ հակասությունը
Հոդված 35. Ֆիրմային անվանումների հետ հակասությունը
1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը պահպանվում է սույն օրենքի համաձայն, ապա նույնատիպ ապրանքների համար ֆիրմային անվանման գրանցման հայտը, որը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից մեկին, ենթակա է մերժման (եթե այդ ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացվել է աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո)։
2. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածում նշված իրավիճակներից որևէ մեկին համապատասխանող ֆիրմային անվանման օգտագործումը, որը բարեխիղճ ձևով գրանցվել է մինչև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատևել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան ֆիրմային անվանման գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։