Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակները և գործողության ոլորտը
Հոդված 1. Օրենքի նպատակները և գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն օրենքով նախատեսված իրավական պահպանության իրավունքը տարածվում է միայն գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի նկատմամբ, բացառությամբ բնական և հանքային ջրերի: