Գլուխ 4 · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. Օմոնիմիկ անվանումների օգտագործումը
Հոդված 33. Օմոնիմիկ անվանումների օգտագործումը
1. Ամբողջությամբ կամ մասնակի օմոնիմիկ անվանումներով գրանցված աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների օգտագործումը թույլատրվում է, եթե հաջորդ գրանցված օմոնիմիկ անվանումը բավարար չափով տարբերվում է նախորդ գրանցված անվանումից` հաշվի առնելով, որ ապահովված է արտադրողի նկատմամբ արդար վերաբերմունքը և բացառված է սպառողին մոլորության մեջ գցելու հնարավորությունը։