Հոդված 37. Պետական վերահսկողությունը
Հոդված 37. Պետական վերահսկողությունը
(վերնագիրը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն)
1. Սույն օրենքի համաձայն գրանցված, ինչպես նաև այլ երկրներից (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) ներմուծված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական վերահսկողությունն ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը։
3. Արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը և ներմուծումը:
4. Պետական լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնին և մաքսային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, ինչպես նաև սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) օգտագործողների ցանկերը, իսկ այդ ցանկերում փոփոխության դեպքում համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո՝ եռօրյա ժամկետում, տրամադրում է փոփոխված ցանկերը։
(37-րդ հոդվածը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն)