Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-11-24-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների պահպանման հսկողությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների պահպանման հսկողությունը

(վերնագիրը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն)

1. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինները։

2. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն ընդգրկում է արտադրության փուլը (մինչև շուկայահանումը)։

3. Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում և պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներով հավատարմագրված՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) և կոնտակտային տվյալները։

4. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողներն արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմիններին ընտրում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկագրում հրապարակված ցանկից։

5. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման ծախսերը կատարում են արտադրողները։

(38-րդ հոդվածը խմբ. 26.10.22 ՀՕ-398-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։