Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 22. Հայտի փորձաքննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Հայտի փորձաքննությունը

1. Պետական լիազոր մարմինն ստացված հայտով անցկացնում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի համապատասխանությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին և սույն օրենքով սահմանված պահպանության պահանջներին։ Փորձաքննության տևողությունը չպետք է գերազանցի վեցամսյա ժամկետը։

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն փորձաքննության գործընթացը ներառում է հայտի ներկայացման պայմանների պահպանման փորձաքննություն և ըստ էության փորձաքննություն։

3. Փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինը կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու հարցում ուղարկել հայտատուին։ Այս դեպքում ծանուցումն ուղարկելու թվականի և պետական լիազոր մարմնի կողմից դրա պատասխանն ստանալու թվականի միջև ընկած ժամանակահատվածը հաշվի չի առնվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի հաշվարկման ժամանակ։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պահանջված նյութերը ներկայացվում են ծանուցումն ստանալու թվականից հետո՝ երկու ամսվա ընթացքում։

5. Եթե հայտատուն սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջված նյութերը կամ սահմանված ժամկետի երկարաձգման մասին դիմում չի ներկայացնում, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Ժամկետի երկարաձգման մասին դիմումին կցվում է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Ժամկետի երկարաձգման պայմանները սահմանում է կառավարությունը։

(22-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-398-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։