Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 27. Առարկության քննարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Առարկության քննարկումը

1. Եթե սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված առարկությունը քննության է առնվում, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուին, որը ծանուցումն ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, կարող է ներկայացնել իր տեսակետը, որից հետո պետական լիազոր մարմինը կողմերին առաջարկում է վեճը լուծել բանակցությունների միջոցով։

2. Եթե առարկող կողմը և հայտատու խումբը համաձայնության են եկել, ապա այդ համաձայնությունը ներկայացվում է պետական լիազոր մարմին։ Եթե համաձայնության արդյունքում սույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն հրապարակված տվյալներում փոփոխություններ չեն կատարվում, կամ փոփոխություններն էական չեն, ապա պետական լիազոր մարմինը գործում է սույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն։ Հակառակ դեպքում պետական լիազոր մարմինը նոր փորձաքննություն է անցկացնում՝ համաձայն սույն օրենքի 22-րդ հոդվածի։

3. Եթե կողմերը համաձայնության չեն եկել, ապա պետական լիազոր մարմինը, սույն հոդվածի 4-7-րդ մասերի համաձայն, քննարկում է ներկայացված առարկությունը և որոշում է ընդունում՝ հաշվի առնելով տեղական սովորույթներն ու ավանդույթները և շփոթության առկա վտանգը։

4. Պետական լիազոր մարմինը քննարկում է առարկության բավարարման հնարավորությունը և կողմերի փաստարկները։ Սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 2-4-րդ կետերով կամ համապատասխան դեպքում 6-րդ մասով նախատեսված չափանիշները քննության են առնվում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, իսկ մտավոր սեփականության իրավունքների առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող այդ իրավունքների նկատմամբ։

5. Հայտատուի հարցման հիման վրա առարկության հիմք հանդիսացած ավելի վաղ գրանցված ապրանքային նշանի իրավատերը պետք է ապացույցներ ներկայացնի, որ հայտի հրապարակման թվականին նախորդող 5 տարվա ընթացքում ավելի վաղ գրանցված ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվել է այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ գրանցված է, և որոնց վրա հիմնվում է առարկությունը, կամ որ գոյություն ունեն չօգտագործելու համար պատճառաբանված հիմքեր, պայմանով, որ այդ պահի դրությամբ ապրանքային նշանը գրանցված լինի առնվազն 5 տարի։ Այդպիսի ապացույցներ չներկայացնելու դեպքում առարկությունը մերժվում է։

6. Առարկության քննարկումը կողմերից մեկի հիմնավորված դիմումի հիման վրա կարող է կասեցվել վեց ամիսը չգերազանցող ժամկետով։

7. Եթե քննության արդյունքում առարկությունը բավարարվում է, ապա պետական լիազոր մարմինը մերժում է հայտը, իսկ հակառակ դեպքում մերժում է առարկությունը՝ այդ մասին ծանուցելով կողմերին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։