Գլուխ 3 · ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՄԱՆ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՎԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հոդված 17. Գրանցման հայտը
Հոդված 17. Գրանցման հայտը
1. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտը (այսուհետ նաև՝ հայտ) ներկայացվում է այն խմբի կողմից, որը համապատասխանում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին։
2. Հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայերեն։ Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Կցվող փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում հայտը ներկայացնելու թվականից երկու ամսվա ընթացքում ներկայացվում է դրանց հայերեն թարգմանությունը։
3. Հայտի ձևը, դրա ձևակերպման, ներկայացման (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը: