Հոդված 19. Ներկայացուցչությունը
Հոդված 19. Ներկայացուցչությունը
1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում ունեն գտնվելու կամ բնակության վայր կամ գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն, սույն օրենքին համապատասխան իրավունքների ձեռքբերման և պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ կարող են վարել ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով: Ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է նրանց տված լիազորագրով, որը կազմվում է հասարակ գրավոր ձևով։
2. Օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն, սույն օրենքի համաձայն, իրենց իրավունքների ձեռքբերման և պահպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնի հետ վարում են արտոնագրային կամ ապրանքային նշանների հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: