Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-11-24-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ։ ԱՅԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36. Դոմեն անվանման հետ հակասությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. Դոմեն անվանման հետ հակասությունը

1. Եթե աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը պահպանվում է սույն օրենքի համաձայն, ապա ցանկացած դոմեն անվանման գրանցումը, որի օգտագործումը համապատասխանում է սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին, ենթակա է չեղյալ ճանաչման (եթե դոմեն անվանման գրանցումն իրականացվել է աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականից հետո)։

2. Սույն օրենքի 14-րդ կամ 15-րդ հոդվածներում նշված իրավիճակներից որևէ մեկին համապատասխանող դոմեն անվանման օգտագործումը, որը բարեխիղճ ձևով գրանցվել է մինչև աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության սկզբի թվականը, կարող է համագոյատևել գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հետ, եթե օրենսդրության համաձայն բավարար հիմքեր չկան դոմեն անվանման գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։