Գլուխ 4 · ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 15. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԽԱԽՏՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արտոնագրատիրոջ սելեկցիոն նվաճման իրավունքի խախտում չի համարվում, եթե արտոնագրված սելեկցիոն նվաճումն օգտագործվում է`
ա) անձնական և ոչ առևտրային նպատակներով.
բ) փորձարարական նպատակներով.
գ) որպես ելանյութ` նոր ցեղերի ստացման համար:
(15-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-233-Ն)