Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 11. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏԱՐԲԵՐԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ, ՄԻԱՏԱՐՐՈՒԹՅԱՆ և ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ՏԱՐԲԵՐԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ, ՄԻԱՏԱՐՐՈՒԹՅԱՆ և ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

1. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում: Հայտատուն անհրաժեշտ քանակությամբ տոհմանյութ է տրամադրում փորձարկման համար:

2. Որպես փորձարկման արդյունք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան պայմանագիր կնքած օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, լիազորված մարմնի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների, ինչպես նաև հայտատուի տրամադրած տվյալները:

3. Սելեկցիոն նվաճման տարբերիչ առանձնահատկության, միատարրության և կայունության փորձարկումները կարող են համատեղվել դրա տնտեսական օգտակարության նպատակով կատարվող պետական փորձարկումների հետ:

4. Լիազորված մարմինը սելեկցիոն նվաճման պաշտպանունակության չափանիշների փորձաքննության դրական արդյունքների հիման վրա կայացնում է որոշում` արտոնագիր տալու մասին և կազմում է սելեկցիոն նվաճման նկարագրությունը:

5. Արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել լիազորված մարմին: Կրկնական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Կրկնական փորձաքննությունից հետո լիազորված մարմինը կայացնում է որոշում` արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին:

7. Կրկնական փորձաքննությունից հետո արտոնագիր տալը մերժելու մասին որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում: Լիազորված մարմինը որոշման մասին հայտատուին հայտնում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 7.1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:

8. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

(11-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն, փոփ., լրաց. 28.09.16 ՀՕ-145-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։