Հոդված 7. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Հոդված 7. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
1. Սելեկցիոն նվաճումը պետք է ունենա անվանում, որում պետք է ընդգրկվի ծագումնաբանությունը:
2. Անվանումը պետք է թույլ տա նույնականացնել ցեղը, բացառի միայն թվային արտահայտությունը, տարակուսանք չառաջացնի ցեղի որակական և ծագումնաբանական հարցերում:
3. Լիազորված մարմնին ցեղի անվանումն առաջարկում է սելեկցիոները: Եթե հայտնաբերվում է, որ այդ անվանումը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին, ապա վերոհիշյալ մարմինը մերժում է գրանցումն ու պահանջում է, որ սելեկցիոները մեկ ամսվա ընթացքում առաջարկի ուրիշ անվանում: Ցեղի անվանումը գրանցում է լիազորված մարմինը` միաժամանակ տալով արտոնագիր:
4. Երրորդ անձանց կողմից նախկինում ձեռք բերված իրավունքները չեն քննարկվում:
5. Սելեկցիոն նվաճումն օգտագործվում է միայն պետական գրանցամատյանում գրանցված անվանմամբ:
(7-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-233-Ն)