Հոդված 19. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 19. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
1. Լիազորված մարմինը պարբերաբար հրատարակում է սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագիրը:
Սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները.
ա) արտոնագրի և օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերը.
բ) սելեկցիոն նվաճումների հավանություն ստացած անվանումները.
գ) տվյալներ հայտատուների և հեղինակների մասին.
դ) հայտերի վերաբերյալ որոշումները.
ե) արտոնագիր տալու, արտոնագիրն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումները.
զ) սելեկցիոն նվաճման իրավական պահպանության վերաբերյալ ընդունված որոշումները:
2. Արտոնագրման հայտերի և դրանց մասին ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ արտոնագրային հայտերի նյութերին:
(19-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն)