Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-06-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 19. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Լիազորված մարմինը պարբերաբար հրատարակում է սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագիրը: Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով սույն մասով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև հայտարարված սելեկցիոն նվաճման նորության վերաբերյալ առարկությունները և հայտատուի ներկայացրած գրավոր հերքումները մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասը տեղադրվում են լիազորված մարմնի պաշտոնական կայքում և համարվում են պաշտոնապես հրապարակված տեղեկություններ:

Սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում հրապարակվում են հետևյալ տեղեկությունները.

ա) արտոնագրի և օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերը.

բ) սելեկցիոն նվաճումների հավանություն ստացած անվանումները.

գ) տվյալներ հայտատուների և հեղինակների մասին.

դ) հայտերի վերաբերյալ որոշումները.

ե) արտոնագիր տալու, արտոնագիրն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումները.

զ) սելեկցիոն նվաճման իրավական պահպանության վերաբերյալ ընդունված որոշումները:

2. Արտոնագրման հայտերի և դրանց մասին ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ արտոնագրային հայտերի նյութերին:

(19-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն, 28.09.16 ՀՕ-145-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։