Գլուխ 4 · ԱՐՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 26
Հոդված 26.
Դոնորին տրվող արտոնությունները
1. Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար: Արյունատվությունից հետո պահանջի դեպքում նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
2. Կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով արյան դոնորներին արյունատվությունից առաջ և հետո պարտադիր տրամադրվում է սնունդ, իսկ փոխհատուցվող արյան դոնորներին՝ համապատասխանաբար նաև դրամական փոխհատուցում:
3. Օրենքով կարող են սահմանվել դոնորին տրվող այլ արտոնություններ:
(26-րդ հոդվածը խմբ. 21.03.18 ՀՕ-160-Ն)