Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 36

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 36.

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների պարտականությունները արյան պաշարների և փոխներարկումային բժշկական օգնության ապահովման ոլորտում

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում պարտավոր են ունենալ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնելու կարողություններ և արյան անհրաժեշտ նվազագույն պաշար:

2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն արյան փորձանմուշների հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա, հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը պայմանագրային հիմունքներով կազմակերպում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այլ բժշկական կազմակերպություններում:

3. Արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունները կամ դրանց ստորաբաժանումները իրենց մոտ առկա արյան բաղադրամասերը, ըստ անհրաժեշտության, լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրում են այլ բժշկական կազմակերպությունների:

(36-րդ հոդվածը խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-160-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։