Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-12-ից մինչև 2022-06-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 5.1 · (գլուխը լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)

Հոդված 45.7. Արտադրական կանեփի քվոտավորման պահանջը

գործել է մինչև 2022-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 45.7. Արտադրական կանեփի քվոտավորման պահանջը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիան տրամադրվում է ըստ քվոտաների:

3. Քվոտավորումը կարող է լինել տարբերակված՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով:

4. Քվոտավորման տարբերակումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Քվոտայի սպառվելը համարվում է լիցենզիայի հայտի մերժման հիմք:

6. Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք:

7. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով քվոտավորման պահանջներ սահմանված լինելու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրով քվոտավորման կանոնները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է նախատեսել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրին համապատասխան քվոտավորման վերաբերյալ այլ պայմանների բավարարման պահանջներ:

8. Արտաքին առևտրի ոլորտում արտադրական կանեփ արտահանելու կամ ներմուծելու սահմանափակումների առկայության դեպքում, բացի սույն օրենքով սահմանված լիցենզավորումից, անձը պետք է ստանա նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։