Հոդված 45.7. Արտադրական կանեփի քվոտավորման պահանջը
Հոդված 45.7. Արտադրական կանեփի քվոտավորման պահանջը
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը քվոտավորում է արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը:
2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիան տրամադրվում է ըստ քվոտաների:
3. Քվոտավորումը կարող է լինել տարբերակված՝ ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ ըստ մեկ սուբյեկտի առավելագույն և նվազագույն արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ծավալներ (քանակ) սահմանելով, ըստ տարիների՝ կոնկրետ սուբյեկտի համար տարբերակված կամ նույնական քվոտա սահմանելով:
4. Քվոտավորման տարբերակումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Քվոտայի սպառվելը համարվում է լիցենզիայի հայտի մերժման հիմք:
6. Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումներից շեղումը համարվում է տրամադրված քվոտաների վերանայման հիմք: Քվոտաների վերանայման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել նույն տարվա քվոտաների վերանայման համար: Ավելացման կարգով քվոտաների վերանայման դեպքում սահմանվելիք քվոտան չպետք է գերազանցի մեկ լիցենզավորված անձի համար սահմանված և միաժամանակ ընդհանուր սահմանված քվոտաների առավելագույն քանակը: Քվոտաների փոփոխման թույլատրելի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով քվոտավորման պահանջներ սահմանված լինելու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրով քվոտավորման կանոնները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է նախատեսել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրին համապատասխան քվոտավորման վերաբերյալ այլ պայմանների բավարարման պահանջներ:
8. Արտաքին առևտրի ոլորտում արտադրական կանեփ արտահանելու կամ ներմուծելու սահմանափակումների առկայության դեպքում, բացի սույն օրենքով սահմանված լիցենզավորումից, անձը պետք է ստանա նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(45.7-րդ հոդվածը խմբ. 26.06.23 ՀՕ-237-Ն)
(26.06.23 ՀՕ-237-Ն օրենքն ունի անցումային դրույթ)