Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-08-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5.1 · (գլուխը լրաց. 03.06.21 ՀՕ-277-Ն)

Հոդված 45.6. Արտադրական կանեփի արտադրության և ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզավորման առանձնահատկությունները

գործել է մինչև 2023-08-20Բացել ARLIS-ում

Հոդված 45.6. Արտադրական կանեփի արտադրության և ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիցենզավորման առանձնահատկությունները

1. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմինը:

2. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիաները տրվում են մինչև տասը տարի ժամկետով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգում արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի կողմից բիզնես-ծրագրի ներկայացման և դրա բովանդակության, հիմնավորումների, դիմողի ֆինանսական վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաև այլ պահանջներ:

4. Անձը կարող է զբաղվել արտադրական կանեփի հետ կապված գործունեությամբ միայն այն դեպքում, եթե դիմել է արտադրական կանեփի հետ կապված գործունեության տեսակների լիցենզիա ստանալու համար և օրենքով սահմանված կարգով ստացել է այդ լիցենզիան՝ անկախ այլ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ պրեկուրսորների հետ կապված գործունեության լիցենզիա ունենալու հանգամանքից:

5. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիայի ստացման համար դիմողը պարտավոր է բացահայտել և լիցենզիա ստանալու հայտի հետ լիցենզավորման կարգով սահմանված ձևով ներկայացնել փոխկապակցված անձանց և իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

6. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա չեն կարող ստանալ այն անձինք կամ փոխկապակցված անձինք, իրական շահառուները կամ արտադրության կամ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ընթացքում կանեփի, կանեփի բույսի, դրա սերմերի հետ անմիջական շփում ունեցող անձինք (այսուհետ՝ աշխատակից), որոնք՝

1) ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, կամ ենթարկվել են պատասխանատվության այդպիսի վարչական իրավախախտման համար.

2) տառապում են թմրամոլությամբ:

7. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, անձնագրային տվյալներ, թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություն: Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր: Թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված դիտավորյալ հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրամոլությամբ տառապող անձինք չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ: Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ: Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաև լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

(45.6-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-214-Ն)

(26.06.23 ՀՕ-237-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 26.06.23 ՀՕ-237-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։