Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 15 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2023-03-25։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2023-03-25Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա), դրա 1967 թվականի Արձանագրության կիրառումը և ճանաչում է բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցելու, ինչպես նաև ապաստան ստանալու իրավունքը, եթե նրանք բավարարում են ապաստանի տրամադրման համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ պահանջները:

2. Սույն օրենքը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, ապահովում է նաև բոլոր օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության կամ որևէ այլ երկիր վտարելուց պաշտպանությունը, որտեղ նրանց սպառնում է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելու վտանգ:

3. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-228-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։