Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-25-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 37. Արտաքին գործերով լիազոր մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 37 Արտաքին գործերով լիազոր մարմնի լիազորությունները

(վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-470-Ն)

1. Արտաքին գործերով լիազոր մարմինը լիազոր մարմնի դիմումի հիման վրա տեղեկություններ է տրամադրում ապաստան հայցողի ինքնությունը և ծագման երկիրը պարզելու, ինչպես նաև իր իրավասության շրջանակում ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած այլ փաստերի պարզաբանման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները վավերացնում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը և ակտերը, որոնք կազմել են իրենց հյուպատոսական տարածքների իրավասու մարմինները: Հյուպատոսական ծառայությունները նաև աջակցում են Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով ընտանիքի վերամիավորմանը:

(37-րդ հոդվածը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-470-Ն)

(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։