Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 38. Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

(վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-470-Ն)

1. Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմինը՝

1) միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների` սույն օրենքի 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման ուղղությամբ.

2) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին հասարակությանն ինտեգրելուն ուղղված միջոցառումներ (բնակարանային ապահովության ծրագրեր, լեզվի և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն և այլն).

3) իրականացնում է ծրագրեր 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով:

2. Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմինը լիազոր մարմնի միջնորդության հիման վրա, համագործակցելով Խնամակալության և հոգաբարձության մարմինների և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ, կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը:

(38-րդ հոդվածը լրաց., փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-470-Ն)

(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։