Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Հոդված 12. Փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարումը
Հոդված 12. Փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարումը
(վերնագիրը փոփ. 16.12.15 ՀՕ-193-Ն)
1. Լիազոր մարմինը փախստականի կարգավիճակը չեղյալ է հայտարարում, երբ անձին փախստականի կարգավիճակ տրամադրելուց հետո պարզվում է, որ նրան փախստականի կարգավիճակ չպետք է տրամադրվեր, ներառյալ, երբ կարգավիճակի որոշման ընթացակարգի ժամանակ անձի նկատմամբ կիրառելի են եղել բացառման հիմքերը:
2. Փախստականի կարգավիճակի չեղյալ հայտարարումն իրականացնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի համաձայն:
(12-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն)