Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-06-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Սոցիալական ապահովության և բժշկական օգնության իրավունքը

գործել է մինչև 2024-06-20Բացել ARLIS-ում

Հոդված 23. Սոցիալական ապահովության և բժշկական օգնության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային վնասվածքի, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք, եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան չստացած փախստականներն ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունք, եթե բավարարում են այդ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

(23-րդ հոդվածը փոփ. 07.02.24 ՀՕ-70-Ն)

(Օրենքում գործածվող՝ փախստականի աշխատանքային վնասվածք ստանալու դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային խեղում ստացած փախստականի վրա` համաձայն 07.02.24 ՀՕ-70-Ն օրենքի 5-րդ հոդվածի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։