Հոդված 52.1. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը
Հոդված 52.1. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը
1. Արագացված ընթացակարգով կարող են քննարկվել ապաստանի տրամադրման մասին այն հայցերը, որոնք`
1) ակնհայտ անհիմն են.
2) սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն՝ քննության ընդունված կրկնական հայցեր են:
2. Ապաստանի հայցը համարվում է ակնհայտ անհիմն, եթե դրանում նշված հիմքերը ակնհայտորեն չեն առնչվում սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված՝ փախստականի սահմանման չափորոշիչներին:
3. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը կարող է կիրառվել ապաստանի տրամադրման ընդհանուր ընթացակարգի շրջանակներում` սկսած այն օրվանից, երբ պարզվում է, որ առկա են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանները:
4. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգերի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով ընդհանուր ընթացակարգերի համար սահմանված կանոնները:
5. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը համապատասխան որոշում է կայացնում արագացված ընթացակարգը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս ժամանակով:
6. Ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգը չի կիրառվում հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների նկատմամբ:
(52.1-ին հոդվածը լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-470-Ն)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)