Հոդված 55. Ապաստանի հայցի վերաբերյալ սկսված գործընթացի կասեցումը, կարճումը և վերսկսումը
Հոդված 55. Ապաստանի հայցի վերաբերյալ սկսված գործընթացի կասեցումը, կարճումը և վերսկսումը
1. Լիազոր մարմինը կասեցնում է ապաստան տրամադրելու գործընթացը, եթե`
1) ապաստան հայցողը չի ներկայանում հարցազրույցի` սույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ծանուցագրի համաձայն և մեկ ամսվա ընթացքում չի ներկայացնում հարցազրույցին չներկայանալու հիմնավոր պատճառները, կամ հրաժարվում է համագործակցել լիազոր մարմնի հետ` ապաստանի հայցի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում.
2) (կետն ուժը կորցրել է 16.12.15 ՀՕ-193-Ն)
2. Ապաստանի տրամադրման գործընթացը կարող է վերսկսվել, եթե տվյալ օտարերկրացին ապաստանի տրամադրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմում է լիազոր մարմին` հիմնավորելով վերջինիս հետ չհամագործակցելու պատճառները:
3. Լիազոր մարմինը կարճում է ապաստանի տրամադրման գործընթացը, եթե`
1) ապաստան հայցողը գրավոր հրաժարվում է լիազոր մարմնին իր ներկայացրած ապաստանի հայցից.
2) վարչական վարույթը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն կասեցնելուց հետո ապաստան հայցողը վարույթի կասեցման մասին որոշումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, չի ներկայացնում լիազոր մարմնի հետ չհամագործակցելու մասին սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմնավորումը.
3) գոյություն ունի միևնույն ապաստան հայցողի միևնույն հիմքերով ապաստանի հայցի վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ:
4. Ապաստանի ընթացակարգի կասեցման, կարճման և վերսկսման մասին որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկվում է ապաստան հայցողին` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով:
(55-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.12.15 ՀՕ-193-Ն)