Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-20-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 59. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը ներկայացնելը

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 59. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը ներկայացնելը

(վերնագիրը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 05.05.21 ՀՕ-185-Ն)

1. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Լիազոր մարմինը երկրորդ դիմումն ստանալուց հետո հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:

3. Լիազոր մարմինը երկրորդ դիմումի հիման վրա ապաստանի հայցի քննությունն իրականացնում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի առնչությամբ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատճառներով նոր հանգամանքներ.

2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել առաջին դիմումի քննության ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների բացակայության դեպքում լիազոր մարմինը կայացնում է դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում:

5. Դիմումն առանց քննության թողնելու մասին լիազոր մարմնի որոշումը ենթակա է բողոքարկման դրա մասին ծանուցվելու օրվանից սկսած՝ 30 օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում՝ ծանուցվելու օրվանից սկսած՝ 15 օրվա ընթացքում:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած և վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում:

(59-րդ հոդվածը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, 05.05.21 ՀՕ-185-Ն)

(05.05.21 ՀՕ-185-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։