Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-20-ից մինչև 2025-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 58. Ընթացակարգերը վերջնական որոշում կայացնելուց հետո

գործել է մինչև 2025-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 58. Ընթացակարգերը վերջնական որոշում կայացնելուց հետո

1. Լիազոր մարմնի որոշման հիման վրա փախստականի նույնականացման քարտը փախստականին տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն։ Փախստականի նույնականացման քարտ ստացած փախստականի դիմումի հիման վրա կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Լիազոր մարմինը երկարաձգում է վերջնական որոշմամբ փախստական ճանաչված, սակայն ապաստան չստացած անձին տրամադրած` անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը: Անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը երկարաձգվում է 6 ամսով: Լիազոր մարմինը, համագործակցելով Ոստիկանության հետ, պատասխանատվություն է կրում ապաստան չստացած փախստականի` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով բացասական որոշումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վեց ամսվա ընթացքում կամավոր կամ ոչ կամավոր սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ երկիր մեկնելու համար: Եթե մեկնումը հնարավոր չէ, ապա լիազոր մարմինը փախստականին առանց լրացուցիչ ընթացակարգի տրամադրում է ապաստան և փախստականի նույնականացման քարտ` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

3. Լիազոր մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը վերջնական որոշման մասին, հաստատելով, որ օտարերկրյա քաղաքացին, որի` ապաստանի տրամադրման դիմումի մերժման մասին վերջնական որոշում է կայացվել, չի կարող վերադառնալ իր ծագման կամ որևէ այլ երկիր` սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 52-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված չվերադարձելիության սկզբունքի համաձայն: Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը պատասխանատվություն է կրում այդ օտարերկրացու կացության կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծելու համար: Լիազոր մարմինն ապահովում է, որ Ոստիկանությունը տեղյակ լինի Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես մերժում ստացած բոլոր ապաստան հայցողների և ապաստան չստացած փախստականների մասին, որպեսզի նրանց թույլատրվի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների համաձայն:

(58-րդ հոդվածը փոփ. 03.03.11 ՀՕ-66-Ն, խմբ., փոփ. 17.12.15 ՀՕ-194-Ն, 16.12.22 ՀՕ-470-Ն)

(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։